Daily Archives: 6 Հկտ 2023

Սինտոիզմ

Սինտոիզմ — ❁ Հասմիկ Հակոբյան ❁

Սինտոիզմ՝ ճապոնական հնագույն կրոն՝ արևապաշտություն։ Ի տարբերություն մյուս արևապաշտական կրոնների, դիցարանը գլխավորում է արևի աստվածուհին՝ Ամաթերասուն, որից սկիզբ է առնում Ճապոնիայի կայսրի տոհմաբանությունը։ Սինտոիզմի դիցարանը բաղկացած է բազմաթիվ աստվածներից և հոգիներից։

Սինտոիզմը չի մտնում համաշխարհային կրոնների մեջ, քանի որ հիմնականում այդ կրոնը տարածված է ճապոնացիների մեջ։ Սինտոիզմը հին կրոն է, 1868 թվականին եղել է Ճապոնիայի պետական կրոնը։ 1947 թվականին այն հավասարվեց երկրի մյուս պաշտամունքներից ու դադարեց լինել որպես պետական կրոն։ Այժմ ամենատարածվածները որպես ճապոնական կրոն բուդդայականությունն է և սինտոիզմը։

 

Shinto / Useful Notes - TV Tropes

Ի տարբերություն համաշխարհային կրոնների, սինտոիզմը չունի որևէ հիմնադիր անձ, գլխավոր ուսուցիչ, օրենսդիր և հեղինակություն։ Սինտոիստները երկրպագում են բազմաթիվ աստվածությունների (կամիներ), որոնք ծնունդ են այն ժամանակների, երբ մարդիկ երկրպագում էին բնության կույր ուժերին, հավատում տանը և գետերում, սարերում ծառերի մեջ բնակվող այլ ոգիների գոյությանը։ Այն ունի բարոյականության մի ընդհանուր կանոն.

Սինտոիզմը ուսուցանում է գլխավորապես նախնիների պաշտամունք և բնության երկրպագում։ Սինտոիզմը չունի այլ պատվիրաններ, բացի մաքրություն պահպանելու և իրերի բնական կարգին հետևելու առօրյա հանձնարարականներից։

Սինտոիզմը ճապոնական ժամանակագրություններում

Ճապոնական ժամանակագրությունները հավաստում են, որ ի սկզբանե աշխարհում խառնաշփոթ է տիրել, բայց հետո ամեն ինչ կարգավորվել է՝ երկինքը զատվել է երկրից, առանձնացել են արական և իգական տարրերը. առաջինն ի դեմս Իզանամի դիցուհու, երկրորդը նրա ամուսնու՝ Իզանագիի։ Նրանցից ծնվել են արևի դիցուհի Ամաթերասուն, լուսնի աստված Ցուկույոմին և քամու ու ջրի աստված Սուսանոոն։ Ամաթերասուն և Սուսանոոն պայքարում են իրար դեմ։ Հաղթում և երկնքում է մնում Ամաթերասուն, իսկ Սուսանոոն հեռացվում է Իձումո երկիր՝ գետնի վրա։ Սուսանոոյի որդի Օկունինուշին դառնում է Իզումոյի տիրակալը։ Ամաթերասուն չի հաշտվել այդ բանի հետ և ստիպել է Օկունինուշիին կառավարումը հանձնել իր թոռանը՝ Նինիգիին։ Նինիգին իջնում է երկնքից և անցնում Իզումո պետության կառավարմանը։ Ի նշան իշխանության, նրան հանձնել են երեք սուրբ առարկա՝ հայելի (աստվածայնության խորհրդանիշ), թուր (հզորության խորհրդանիշ) և հասպիսից զարդը (հպատակների հավատարմության խորհրդանիշ)։ Հայելին, թուրն ու հասպիսն այն վաղեմի ժամանակներից մնում են որպես ճապոնական կայսերական տան խորհրդանիշեր։

undefined

Նկարում պատկերված է այն պահը, երբ Սինտոիստական արևի աստվածուհին դուրս է գալիս քարանձավից։

Սինտոիստական տաճարներ

Այս նկարում պատկերված է Ուձիգամի սրբավայրը, որը սինտոիստական տաճար է։ Գտնվում  է Ճապոնիայի Ուձի քաղաքում։

1994 թվականին սրբավայրը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ որպես Հին Կիոտոյի պատմական հուշարձաններից մեկը։ Հոնդենը և հայդենն ընդգրկվել են Ճապոնիայի ազգային հարստությունների ցանկում՝ սրբավայրերի ցանկում։

Գույներ՝

Սև գույն՝ Նանե

Կարմիր գույն՝ ես

Մասշտաբի վերաբերյալ խնդիրներ

Դասարանական աշխատանք՝

215. Տեղանքում 625 մ երկարություն ունեցող հատվածին հատակագծում համապատասխանող հատվածի երկարությունը 5 սմ է։ Որքա՞ն է երկու կետերի հեռավորությունը տեղանքում, եթե հատակագծում համապատասխան կետերի հեռավորությունը 10 սմ է։

625•100=62500 սմ

62500:5=12500

12500•10=125000

125000:100=1250 մ

Պատ․՝ 1250 մ

216. Ուղղանկյունաձև խաղահրապարակի կողմերի երկարությունները հատակագծում 4 սմ և 10 սմ են։ Որքա՞ն է այդ խաղահրապարակի երկարությունը, եթե նրա լայնությունը 18 մ է։

18•100=1800

1800:4=450

450•10=4500

4500:100=45

Պատ․՝ 45 մ

217. Մանրակի լայնությունը 1 ։ 5 մասշտաբով գծագրում 8 սմ է։ Որքա՞ն կլինի այդ մանրակի լայնությունը 1 ։ 4 մասշտաբով գծագրում։

5•8=40

40:4=10

Պատ․՝ 10 սմ

 

Տնային աշխատանք՝

210. Քարտեզի վրա եղած 27/5 սմ երկարությամբ հատվածին տեղանքում համապատասխանում է 27 կմ երկարությամբ հատված։ Որքա՞ն է քարտեզի մասշտաբը։

27•100000=2700000

2700000/1:27/5=500000

Պատ․՝ 1:500000

212. Մայրուղու երկարությունը 660 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ մայրուղու պատկերումը
քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 2750000 է։

1. 660•100000=66000000

2. 66000000:2750000=24

Պատ․՝ 24 սմ

213. Կռահե՛ք քառակուսու կողմի երկարությունը, եթե նրա մակերեսն է`
ա) 36 սմ2

Այդ ո՞ր թիվն է, որ իրենով բազմապատկվի և ստացվի 36։ Դա 6 թիվն է` 6•6=36։

Պատ․՝ 6 սմ

Այդ կերպով անում ենք մյուսները։
բ) 64 սմ2

Այդ ո՞ր թիվն է, որ իրենով բազմապատկվի և ստացվի 64։ Դա 8 թիվն է՝ 8•8=64։

Պատ․՝ 8 սմ
գ) 1 սմ2

Այդ ո՞ր թիվն է, որ իրենով բազմապատկվի և ստացվի 1։ Դա հենց 1 թիվն է` 1•1=1։

Պատ․՝ 1 սմ
դ) 25 մմ2

Այդ ո՞ր թիվն է, որ իրենով բազմապատկվի և ստացվի 25։ Դա 5 թիվն է` 5•5=25։

Պատ․՝ 5 մմ
ե) 49 մմ2

Այդ ո՞ր թիվն է, որ իրենով բազմապատկվի և ստացվի 49։ Դա 7 թիվն է` 7•7=49։

Պատ․՝ 7