Daily Archives: 24 Հկտ 2023

Ուսումնական աշուն 2023

Ես ընտրել եմ նախագծի հետևյալ կետը՝

  • Պատմի՛ր  քո աշնանային հանգստի մասին:  Պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր աշնանային քո զգացողություններով, քո տեսած բույսերի  և կենդանիների տեսակներով:

Իմ աշնանային արձակուրդի մասին՝

Ես իմ այս արձակուրդի մեծ ժամանակը տրամադրել եմ իսպաներեն և վոլեյբոլ պարապելու համար։ Ես ամեն օր փորձում եմ ժամանակը անցկացնեմ արդյունավետ, որպեսզի ամեն ինչ հասցնեմ։


Իմ օրվա գրաֆիկը հաճախ այսպես է լինում․

  • Վեր կաց
  • Նախաճաշ
  • Մաքրություն
  • Փոքրիկ հանգիստ
  • Իսպաներեն պարապել
  • Փոքրիկ հանգիստ
  • Վոլեյբոլ պարապել
  • Կատարել արձակուրդի առաջադրանքները
  • Ճաշ
  • Կատարել արձակուրդի առաջադրանքները
  • Իսպաներեն պարապել
  • Հանգիստ, խաղեր
  • Զբոսանք, վոլեյբոլ
  • Ֆիլմի դիտում
  • Ընթրիք
  • Սեղանի խաղեր
  • Քուն

WELCOME

Գիտեի՞ք, թե ինչո՞ւ են աշնանը ծառերի տերևները դառնում դեղին, կարմիր և նարնջագույն։ Տերևներին գույն է տալիս քլորոֆիլ անունով նյութը։ Աշնանը արևի պակասությունից քլորոֆիլը սկսում է քայքայվել, արդյունքում տերևները դառնում են կարմիր, դեղին և նարնջագույն գույնի։

4 հետաքրքիր փաստ աշնան մասին՝

1․ Աշնանային գիշերահավասարն ամեն տարի տարբեր է լինում։

2․ Աշունը կարող է ազդել ձեր առողջության վրա։

3․ Աշնանային սեզոնին ցերեկային լույսը կարճանում է, և կենդանիները պատրաստվում են գալիք երկար ու ցուրտ ամիսներին:

4․ Օրվա տևողությունը նվազում է, իսկ գիշերը մեծանում է, քանի որ սեզոնը զարգանում է մինչեւ ձմեռային արեւադարձը։

5․ Աստղագիտական աշունը ավելի ուշ է սկսվում, քան օրացույցային աշունը։


Իմ պատրաստած աշնանային տեսանյութը՝