Daily Archives: 20 Հկտ 2023

Պատահույթի հավանականություն

Դասարանական աշխատանք

338. Դուք վերցնում եք մի թերթիկ 150 համարակալված թերթիկների տրցակից։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ վերցված թերթիկի համարը կլինի 99։

9/150=9/150•100/1=66%

Պատ․՝ 66%

340. Խաղոսկրը գցելիս որքա՞ն է կենտ թիվ բացվելու հավանականությունը։

1, 2 և 3, սրանք խաղոսկրի կենտ թվերն են, որոնք երեք թիվ են։ Այսինքն՝ հավանականությունը 3/6, դա էլ հավասար է 50%-ի։

Պատ․՝ 50%

342. Զամբյուղում կա 2 կանաչ և 3 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչ հավանականություն կա, որ այդ խնձորը՝ ա) կարմիր է, բ) կանաչ է, գ) դեղին է։

Կարմիր՝ 3/5=60%

Կանաչ՝ 2/5=40%

Դեղին՝ 0%

343. Եղանակի կանխատեսման համաձայն՝ հուլիսին 3 անձրևոտ օր է լինելու։ Որքա՞ն է հավանականությունը, որ հուլիսի 14-ը արևոտ օր կլինի։

31-3=28

Պատ․՝ 28/31

348. 30 սմ երկարությամբ հատվածը բաժանե՛ք երկու հատվածների, որոնց երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 2 ։ 3։

2+3=5

30:5=6

6•2=12

6•3=18

Պատ․՝ 12, 18

Տնային աշխատանք

339. Հայտնի է, որ 100 լամպից 5-ը խոտան են լինում։ Որքա՞ն է խոտան լամպ գնելու հավանականությունը։

5/100=5%

Պատ․՝ 5%

341. Դպրոցում քննություն է։ Սեղանին 20 հարցատոմս է դրված։ Աշակերտը չի սովորել միայն մեկ հարցատոմսի հարցերը և շատ է ուզում, որ իրեն այդ հարցատոմսը չընկնի։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ նա երջանիկ հարցատոմս կվերցնի։

1/20=5%

Պատ․՝ 5%

344. Տուփում կա 8 կարմիր, 8 սպիտակ և 4 սև գնդիկ: Տուփից հանում են մի պատահական գնդիկ: Որքա՞ն է այն բանի հավանականությունը, որ գնդիկը կլինի`
ա) սպիտակ, բ) սև, գ) կարմիր:

ա) 8/20=40%

բ) 4/20=20%

գ) 8/20=40%