Սինտոիզմ

Սինտոիզմ — ❁ Հասմիկ Հակոբյան ❁

Սինտոիզմ՝ ճապոնական հնագույն կրոն՝ արևապաշտություն։ Ի տարբերություն մյուս արևապաշտական կրոնների, դիցարանը գլխավորում է արևի աստվածուհին՝ Ամաթերասուն, որից սկիզբ է առնում Ճապոնիայի կայսրի տոհմաբանությունը։ Սինտոիզմի դիցարանը բաղկացած է բազմաթիվ աստվածներից և հոգիներից։

Սինտոիզմը չի մտնում համաշխարհային կրոնների մեջ, քանի որ հիմնականում այդ կրոնը տարածված է ճապոնացիների մեջ։ Սինտոիզմը հին կրոն է, 1868 թվականին եղել է Ճապոնիայի պետական կրոնը։ 1947 թվականին այն հավասարվեց երկրի մյուս պաշտամունքներից ու դադարեց լինել որպես պետական կրոն։ Այժմ ամենատարածվածները որպես ճապոնական կրոն բուդդայականությունն է և սինտոիզմը։

 

Shinto / Useful Notes - TV Tropes

Ի տարբերություն համաշխարհային կրոնների, սինտոիզմը չունի որևէ հիմնադիր անձ, գլխավոր ուսուցիչ, օրենսդիր և հեղինակություն։ Սինտոիստները երկրպագում են բազմաթիվ աստվածությունների (կամիներ), որոնք ծնունդ են այն ժամանակների, երբ մարդիկ երկրպագում էին բնության կույր ուժերին, հավատում տանը և գետերում, սարերում ծառերի մեջ բնակվող այլ ոգիների գոյությանը։ Այն ունի բարոյականության մի ընդհանուր կանոն.

Սինտոիզմը ուսուցանում է գլխավորապես նախնիների պաշտամունք և բնության երկրպագում։ Սինտոիզմը չունի այլ պատվիրաններ, բացի մաքրություն պահպանելու և իրերի բնական կարգին հետևելու առօրյա հանձնարարականներից։

Սինտոիզմը ճապոնական ժամանակագրություններում

Ճապոնական ժամանակագրությունները հավաստում են, որ ի սկզբանե աշխարհում խառնաշփոթ է տիրել, բայց հետո ամեն ինչ կարգավորվել է՝ երկինքը զատվել է երկրից, առանձնացել են արական և իգական տարրերը. առաջինն ի դեմս Իզանամի դիցուհու, երկրորդը նրա ամուսնու՝ Իզանագիի։ Նրանցից ծնվել են արևի դիցուհի Ամաթերասուն, լուսնի աստված Ցուկույոմին և քամու ու ջրի աստված Սուսանոոն։ Ամաթերասուն և Սուսանոոն պայքարում են իրար դեմ։ Հաղթում և երկնքում է մնում Ամաթերասուն, իսկ Սուսանոոն հեռացվում է Իձումո երկիր՝ գետնի վրա։ Սուսանոոյի որդի Օկունինուշին դառնում է Իզումոյի տիրակալը։ Ամաթերասուն չի հաշտվել այդ բանի հետ և ստիպել է Օկունինուշիին կառավարումը հանձնել իր թոռանը՝ Նինիգիին։ Նինիգին իջնում է երկնքից և անցնում Իզումո պետության կառավարմանը։ Ի նշան իշխանության, նրան հանձնել են երեք սուրբ առարկա՝ հայելի (աստվածայնության խորհրդանիշ), թուր (հզորության խորհրդանիշ) և հասպիսից զարդը (հպատակների հավատարմության խորհրդանիշ)։ Հայելին, թուրն ու հասպիսն այն վաղեմի ժամանակներից մնում են որպես ճապոնական կայսերական տան խորհրդանիշեր։

undefined

Նկարում պատկերված է այն պահը, երբ Սինտոիստական արևի աստվածուհին դուրս է գալիս քարանձավից։

Սինտոիստական տաճարներ

Այս նկարում պատկերված է Ուձիգամի սրբավայրը, որը սինտոիստական տաճար է։ Գտնվում  է Ճապոնիայի Ուձի քաղաքում։

1994 թվականին սրբավայրը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ որպես Հին Կիոտոյի պատմական հուշարձաններից մեկը։ Հոնդենը և հայդենն ընդգրկվել են Ճապոնիայի ազգային հարստությունների ցանկում՝ սրբավայրերի ցանկում։

Գույներ՝

Սև գույն՝ Նանե

Կարմիր գույն՝ ես

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով