Monthly Archives: Հոկտեմբերի 2023

Անհատական ուս․ պլան

  • Դասացուցակի հղում—հղումը այստեղ
  • Ընտրությամբ գործունեություն-իսպաներեն, մոդելավորում
  • Ֆիզկուլտուրայի ակումբ-վոլեյբոլ
  • Լրացուցիչ կրթության հաճախում դպրոցում-ոչ
  • Լրացուցիչ կրթության հաճախում դպրոցից դուրս-հաճախում եմ պարի
  • Երկարօրյաից օգտվում եք-ոչ
  • Դպրոցի տրանսպորտից օգտվում եք(միակողմանի,երկկողմանի)-չեմ օգտվում
  • Ինչ նախագիծ եք իրականացնում(հղումը)-նախագծի մասին գրել եմ ուղարկված google-forms ձևաթղթի մեջ

Պատահույթի հավանականություն

Դասարանական աշխատանք

338. Դուք վերցնում եք մի թերթիկ 150 համարակալված թերթիկների տրցակից։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ վերցված թերթիկի համարը կլինի 99։

9/150=9/150•100/1=66%

Պատ․՝ 66%

340. Խաղոսկրը գցելիս որքա՞ն է կենտ թիվ բացվելու հավանականությունը։

1, 2 և 3, սրանք խաղոսկրի կենտ թվերն են, որոնք երեք թիվ են։ Այսինքն՝ հավանականությունը 3/6, դա էլ հավասար է 50%-ի։

Պատ․՝ 50%

342. Զամբյուղում կա 2 կանաչ և 3 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչ հավանականություն կա, որ այդ խնձորը՝ ա) կարմիր է, բ) կանաչ է, գ) դեղին է։

Կարմիր՝ 3/5=60%

Կանաչ՝ 2/5=40%

Դեղին՝ 0%

343. Եղանակի կանխատեսման համաձայն՝ հուլիսին 3 անձրևոտ օր է լինելու։ Որքա՞ն է հավանականությունը, որ հուլիսի 14-ը արևոտ օր կլինի։

31-3=28

Պատ․՝ 28/31

348. 30 սմ երկարությամբ հատվածը բաժանե՛ք երկու հատվածների, որոնց երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 2 ։ 3։

2+3=5

30:5=6

6•2=12

6•3=18

Պատ․՝ 12, 18

Տնային աշխատանք

339. Հայտնի է, որ 100 լամպից 5-ը խոտան են լինում։ Որքա՞ն է խոտան լամպ գնելու հավանականությունը։

5/100=5%

Պատ․՝ 5%

341. Դպրոցում քննություն է։ Սեղանին 20 հարցատոմս է դրված։ Աշակերտը չի սովորել միայն մեկ հարցատոմսի հարցերը և շատ է ուզում, որ իրեն այդ հարցատոմսը չընկնի։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ նա երջանիկ հարցատոմս կվերցնի։

1/20=5%

Պատ․՝ 5%

344. Տուփում կա 8 կարմիր, 8 սպիտակ և 4 սև գնդիկ: Տուփից հանում են մի պատահական գնդիկ: Որքա՞ն է այն բանի հավանականությունը, որ գնդիկը կլինի`
ա) սպիտակ, բ) սև, գ) կարմիր:

ա) 8/20=40%

բ) 4/20=20%

գ) 8/20=40%

Ձեռքերի խնամք

How to wash your hands Step Poster Infographic illustration. Poster with the cute girl shows how to wash hands properly. Hygiene Poster for kids Stock Vector | Adobe Stock

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ: Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց, սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:

Ուխտավոր աղվեսը

Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւնոցը։
Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու
կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ
Կարապետ անօթի փորով ուխտի երթալը..

Մի օր Աղվեսը ասում է Աքլորին․

-Ի՜նչ գեղեցիկ և անուշ ես երգում, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ օր-գիշեր նստեի այստեղ և քաղցր ձայնդ լսեի։ Ափսոս, որը վաղը պետք է զրկվեմ քեզ լսելու հաճույքից․ պատճառն այն է, որ պետք է Սբ․ Կարապետ եկեղեցի ուխտի գնամ։ Գեղեցիկ Աքլոր, խնդրում եմ ինձ ուղեկցիր, որպեսզի կատարածս մեղքերի համար թողություն խնդրեմ։

Այս քաղցր խոսքերից Աքլորի սիրտը փափկում է և ասում է․

-Արի՛ գնա՛նք, քեզ ցույց տամ հավանոցը։

Աղվեսը Աքլորի ետևից մտնում է հավաբուն, խեղդում է բոլոր հավերին ու ուտում է նրանց, հետո ուտում է Աքլորին՝ նրան ասելով․

-Իմ գեղեցիկ և սիրունիկ Աքլոր, գիտե՞ս, թե ի՜նչ դժվար պետք է լիներ քաղցած փորով Սբ․ Կարապետ գնալ․․․

Առակի ասելիքն այն է, որ չպետք է միամիտ լինել, չհավատալ մարդկանց կեղծ և շողոքորթ խոսքերին։

Մաթեմատիկա առանց բանաձևերի

1. Երկու հաջորդական կենտ թվերի արտադրյալը 143 է: Գտեք այդ թվերի գումարը:

11 և 13

11+13=24

Պատ․՝ 24

2. Գտեք այն երկնիշ թիվը, որը 5 անգամ մեծ է  իր միավորների կարգում գրված թվանշանից։

Պատ․՝ 25

3. Անին հաշվեց 1-ից 12 զույգ թվերի գումարը, իսկ Բաբկենը հաշվեց 5-ից 13 կենտ թվերի գումարը։ Ու՞մ մոտ ավելի մեծ արդյունք ստացվեց։

Անիի մոտ ստացվել է 78 թիվը, իսկ Բաբկենի՝ 81։

Պատ․՝ Բաբկեն

4. Մարին ուներ 12 հավ։ Հավերի կեսը ամեն օր մեկ ձու էր ածում, իսկ մյուս կեսը ամեն երկրորդ օրն էր մեկ ձու ածում։ Չորս շաբաթում բոլոր հավերը միասին քանի՞ ձու կածեն։

6•7=42

42•4=168

168:2=84

168+84=252

Պատ․՝ 252 ձու

5. Գրատախտակին գրված տասանիշ 2456087130 թվից ձախից հաշված ջնջեցին կենտ համարի կարգերում գրված թվանշանները։ Այնուհետև ստացած հնագնիշ թվի համար նույն գործողությունը կրկնեցին։  Եվս մեկ անգամ այդ գործողությունը կատարելուց հետո գրատախտակին մնաց միանիշ թիվ։ Գտե՛ք այդ թիվը:

Մենք պետք է հիմա հանենք կենտ հաամրի կարգերում գրված թվանշանները։

Վերջում մնում է 1 միանիշ թիվը։

Պատ․՝ 1

6. Տասներկու հարկանի շենքի առաջին հարկում ապրում է 2 բնակիչ։ Յուրաքանչյուր հաջորդ հարկի բնակիչների թիվը երկուսով շատ է նախորդ հարկի բնակիչների թվից։ Այդ շենքը քանի՞ բնակիչ ունի։

2+4+6+8+10+12+16+18+20+22+24=156

Պատ․՝ 156 բնակիչ

7. Աննան մի թիվ մտապահեց։ Այդ թվին ավելացրեց 2, հետո հանեց 4, արդյունքը բազմապատկեց 3-ով, ապա բաժանեց 2-ի, ստացավ 9։ Ի՞նչ թիվ էր մտապահել Աննան։

9×2:3+4-2=18:3=6

6+4=10

10-2=8

Պատ․՝ 8

8. Հանդիսատեսները կինոդահլիճից կարող են դուրս գալ նեղ կամ լայն դռներով: Եթե բացեն միայն նեղ դռները, բոլոր հանդիսատեսները դուրս կգան 15 րոպեում, իսկ եթե բացեն միայն լայն դռները, բոլոր հանդիսատեսները դուրս կգան 10 րոպեում: Որքա՞ն ժամանակում դուրս կգան բոլոր հանդիսատեսները, եթե միաժամանակ բացեն բոլոր դռները:

Պատ․՝ 6 րոպե

9. Դահլիճում կա այնքան շարք, որքան աթոռ կա յուրաքնչյուր շարքում։ Քանի՞ շարք կա դահլիճում, եթե աթոռների ընդհանուր թիվը 400 է։
400=20•20
Պատ․՝ 20 շարք, 20 աթոռ
10. «Պիցցա» ռեստորանն իր հաճախորդներին առաջարկում է․«Գնեք մեկ մեծ պիցցա 12 դոլարով և ստացեք երկրորդը կես գնով»: Օգտվելով առաջարկից որքա՞ն գումար պետք է վճարի հաճախորդը 5 մեծ պիցցա գնելու համար։
12×5+6×5=60+30=90
Պատ․՝ 90 դոլար

Պատահույթ

Դասարանական աշխատանք

310. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են պատահույթներ.
ա) Դուք դուրս եք գալիս տնից և հանդիպում եք Ձեր վերևի
բնակարանում ապրող հարևանին։
բ) Ուժգին քամի է փչում, իսկ ծառերի տերևները չեն շարժվում։
գ) Սեղանի թենիս խաղալիս Դուք հաղթել եք Ձեր ընկերոջը (որը
նույնքան լավ է խաղում, որքան Դուք)։
դ) Թռչնակը ներս կթռչի Ձեր սենյակը։

312. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են անհնար.
ա) Դրամը նետելիս ընկել է «զինանիշ»։
բ) Գիշերը ծագել է արևը։
գ) Դուրս գալով փողոց՝ Դուք հանդիպել եք Տիգրան Ա արքային։
դ) Հաջորդ շաբաթ վատ եղանակ կլինի։
ե) Դուք մուրճով խփել եք ռելսին, և ձայն է հնչել։
զ) Հավաքակայանում միայն մարդատար մեքենաներ կան։
Այնտեղից դուրս է գալիս մի ավտոբուս։

316. Տուփում կա 10 կոնֆետ: Նրանցից 9-ը կարմիր թղթով են, մեկը`
կապույտ: Տուփից, առանց նայելու, հանում են մեկ կոնֆետ:
Կարելի՞ է արդյոք նախապես ասել, թե այն ինչ գույնի կլինի: Ի՞նչ
երկու պատահական իրադարձություններ կարող են տեղի
ունենալ:

Ոչ, դա պատահույթ է։ Կարող է լինել երկու պատահական իրադարձություն՝ կարմիր և կապույտ։

317. Քանի՞ ելք ունի խաղոսկրը նետելու պատահական փորձը:

Խաղոսկրը ունի վեց ելք, դրանք խաղոսկրի վեց կողմերն են։

 

Տնային աշխատանք

311. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի.
ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։
բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին ևս
մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։
գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ
դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։
դ) Հրաձիգը կրակել է և դիպել թիրախին։
ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը պղնձի
մեջ լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։

313. Ո՞ր իրադարձությունն է պատահական, ո՞րը՝ հավաստի, ո՞րը՝
անհնար.
ա) Գցում են խաղոսկրը. կբացվի 1, 2, 3, 4, 5, 6 թվերից որևէ
մեկը։
բ) Գնել են մի փոշեկուլ. պարզվել է, որ այն խոտան է։
գ) Հայաստանցի մարզիկը կդառնա օլիմպիական խաղերի
չեմպիոն։
դ) Աքաղաղը ձու է ածել։
ե) Գցել են խաղոսկրը. բացվել է 6 թիվը։
զ) Գցել են խաղոսկրը. բացվել է 10 թիվը։
է) Աֆրիկայում Կոնգո գետը ծածկվել է սառույցով։
ը) Անկոչ հյուր է եկել։
թ) Հրանոթը կրակել է. լսվել է դղրդյուն։

Կապույտ՝ պատահույթ

Կարմիր՝ հավաստի

Կանաչ՝ անհնար

318. Զամբյուղում կան կարմիր, դեղին և կանաչ խնձորներ: Զամբյուղից
մի խնձոր են հանում: Ի՞նչ ելքեր ունի այդ պատահական
փորձը:

Կարմիր, դեղին և կանաչ խնձորներ՝ երեք ելք։

Именительный падеж

1.Ответьте на вопросы отрицательно.

Это книга?     

Нет, это не книга.

Это журнал?    

Нет, это не журнал.

Это стул?      

Нет, это не стул.

Это дверь?

Нет, это не дверь.

Это доска?   

Нет, это не доска.

Это школа?

Нет, это не школа.

Это студент?   

Нет, это не студент.

Это преподаватель?

Нет, это не преподаватель.

2.Образец: Это ручка? (карандаш)/ Нет, это не ручка, это карандаш.

1. Это студент? (студентка)

Нет, это не студент, это студентка.

2. Это тетрадь? (книга)

Нет, это не тетрадь, это книга.

3. Это газета? (журнал)

Нет, это не газета, это журнал.

4. Это стол? (стул)

Нет, это не стол, это стул.

5. Это окно? (дверь)

Нет, это не окно, это дверь.

6. Это ваза? (лампа)

Нет, это не ваза, это лампа.

7. Это шкаф? (стол)

Нет, это не шкаф, это стол.

8.Это преподаватель? (студент)

Нет, это не преподаватель, это студент.

3.Образец: Я … текст.    

Я читаю текст.

1. Ты читаешь роман.

2. Мы читаем текст.

3. Они читают журнал.

4.Он читает письмо.

5. Вы читаете упражнение.

6. Я читаю рассказ.

7. Мы читаем предложение.

8. Вы читаете правило.

9. Она читает письмо.

4.Образец: … читаем текст. -Мы

читаем текст.

1. Мы читаем роман.

2. Я читаю журнал.

3. Вы читаете текст.

4. Ты читаешь письмо.

5. Она читает рассказ.

6. Они читают упражнения.

7. Он читает предложение.

8. Я читаю правило.

5. Вставьте глагол повторять

Образец: Он … урок. -Он повторяет урок.

1. Мы повторяем правило.

2. Я повторяю текст.

3. Он повторяет слово.

4. Она повторяет  глагол.  

5. Вы повторяете предложение.  

6. Они повторяют урок.

7. Студент повторяет упражнение.

8. Студентка повторяет вопрос.

9. Студенты повторяют ответы.

6. Образец: Я читаю письмо.

Мы читаем письмо.

Ты читаешь письмо.

Вы читаете письмо.

Он читает письмо.

Они читают письмо.

1. Я повторяю текст.

Мы повторяем текст.

Ты поворяешь текст.

Вы повторяете текст.

Он поворяет текст.

Они поворяют текст.

2. Я знаю правило.

Мы знаем правило.

Ты знаешь правило.

Вы знаете правило.

Он знает правило.

Они знают правило.

3. Я понимаю предложение.

Мы понимаем предложение.

Ты понимаешь предложение.

Вы понимаете предложение.

Он понимает предложение.

Они понимают предложение.

4. Я слушаю радио.

Мы слушаем радио.

Ты слушаешь радио.

Вы слушаете радио.

Он слушает радио.

Они слушают радио.

5. Я отвечаю урок.

Мы отвечаем урок.

Ты отвечаешь урок.

Вы отвечаете урок.

Он отвечает урок.

Они отвечают урок.

6. Я изучаю русский язык.

Мы изучаем русский язык.

Ты изучаешь русский язык.

Вы изучаете русский язык.

Он изучает русский язык.

Они изучают русский язык.

7. Я пишу упражнение.

Мы пишем упражнение.

Ты пишешь упражнение.

Вы пишете упражнение.

Он пишет упражнение.

Они пишут упражнение.

8. Я учу слово.

Мы учим слово.

Ты учишь слово.

Вы учите слово.

Он учит слово.

Они учат слово

7. Образец: —Кто повторяет диалог? (я) —Я повторяю диалог.

1. Кто читает текст? (Анна)

Анна читает текст.

2. Кто хорошо читает текст? (Павел)

Павел хорошо читает текст.

3. Кто сейчас повторяет текст? (они)

Сейчас они повторяют текст.

4. Кто знает диалог? (я)

Я знаю диалог.

5. Кто хорошо знает диалог? (студент и студентка)

Студент и студентка хорошо знают диалог.

8. Образец: —Когда вы завтракаете? —Я завтракаю утром

1. Когда вы обедаете?            

Я обедаю днём.                                                                     

2. Когда вы ужинаете?

Я ужинаю вечером.

3. Когда вы завтракаете?

Я завтракаю рано утром.

4. Когда вы читаете газеты?

Я читаю газеты поздно вечером.

5. Когда Павел отдыхает?

Павел отдыхает вечером.

6. Когда он слушает радио?

Он слушает радио днём.

7. Когда он читает газеты?

Он читает газеты во время завтрака.

8. Когда он ужинает?

Он ужинает вечером.

утром, днём, вечером,рано утром, поздно вечером

9. Образец: —Что вы делаете сейчас?  (отдыхать)

—Сейчас мы отдыхаем.

1. Что вы делаете вечером? (ужинать, отдыхать, гулять)

Я ужинаю, отдыхаю и гуляю.

2. А что Павел делает вечером? (заниматься)

Вечером Павел занимается спортом.

3. Что студенты делают сейчас? (читать текст, повторять глаголы, отвечать урок)

Сейчас студенты читают текст, повторяют глаголы и отвечают урок.

4. Что они делают утром? (завтракать, читать газеты, слушать радио)

Утром они завтракают, читают газеты и слушают радио.

5. Что ты делаешь сейчас? (читать письмо)

Сейчас я читаю письмо.

6. Что Анна делает сейчас? (писать упражнение)

Сейчас Анна писает упражнение.

7. Что они делают вечером? (ужинать, отдыхать, читать журналы)

Вечером они ужинают, отдыхают и читают журналы.

Դոնալդ Բիսեթ․ Գոճին, որը սովորել էր թռչել

Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։ Գոճին վաղուց էր երազում թռչել սովորել։ Իզուր չէր, որ նրա անունը Իկար էր։

— Եթե շատ ես ուզում, կարող եմ այնպես անել, որ դու թռչես,— ասաց Կախարդական աղբյուրը։— Բայց դրա համար նախ քեզ պետք է դարձնել թռչուն։

— Ոչ, ես ուզում եմ գոճի մնալ։ Գոճի, որը նաեւ թռչել կարողանա,— ասաց Իկարը։

— Բայց գոճիները թռչել չեն կարող,— առարկեց Կախարդական աղբյուրը։

Իկարը շատ վշտացավ ու գնաց տուն։ Ճանապարհին նա մի բանի մասին էր միայն մտածում․ այնուամենայնիվ, ինչպես թռչել սովորել։

Հաջորդ օրը վաղ առավոտյան նա անտառ գնաց եւ յուրաքանչյուր թռչունից մեկական փետուր խնդրեց։ Իհարկե, նրան ոչ ոք չմերժեց։

— Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։

— Այո,— պատասխանեց Իկարը։

Նա բոլոր փետուրները կապեց իրար, ու հիանալի թեւեր ստացվեցին։ Հետո բարձրացավ ծովափնյա լեռան գագաթը։ Նրա ետեւից լեռան գագաթ բարձրացան կատուն ու մուկը, մի թռչուն եւ երկու ճագար, բզեզների մի մեծ խումբ եւ նույնիսկ մի խխունջ․ բոլորն էլ ուզում էին տեսնել, թե ինչ է լինելու։

Իկարը ամրացրեց թեւերը, թափահարեց ու դանդաղ սավառնեց դեպի վեր։ Այ թե երջանկություն էր։ Հանդիսականներն էլ շատ ուրախացան, իսկ ամենափոքրիկ բզեզիկը քիչ մնաց մեռներ հիացմունքից։

Իկարը բարձրացավ վեր, շատ վեր ու գրեթե հասավ Արեւին։

— Ես խիզախ գոճի եմ,— ինքն իրեն գովեց նա։— Իսկ Կախարդական աղբյուրն ասում էր, թե գոճիները չեն կարող թռչել։ Կարո՛ղ են։

Եվ հենց այդ պահին նա այնքան մոտեցավ արեւին, որ թոկերը, որոնցով կապել էր թեւերը, այրվեցին արեւի ջերմությունից։ Թեւերն ընկան ցած։ Թեւերից հետո էլ՝ գոճին։ Նա մի քանի անգամ գլուխկոնծի տվեց օդում եւ շրմփաց ծովի մեջ։

Խեղճ Իկարը ոտքից գլուխ թրջվեց, բայց լավն այն էր, որ կարողացավ լողալով բարեհաջող ափ հասնել։ Հետո վազեց տուն, մայրիկի մոտ։

— Մի վշտացիր, իմ փոքրիկ Իկար,— ասաց նրան մայրիկը,— Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար    Թ Ռ Չ Ե Լ։

Եվ մայրիկը նրան մուրաբա ու թխվածք տվեց։

Իսկ ընկերները հյուր եկան ու խմբով երգեցին․

Սիրելի Իկար, մեր փոքրիկ գոճի,
Եկել ենք այսօր ձեր տուն՝ խնջույքի․
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Եվ թռչող գոճուն մեր գովքը անենք։

Հենց նույն օրը երեկոյան Իկարը այցելեց Կախարդական աղբյուրին։ Եվ նայելով խորը, շատ խորը ջրհորի մեջ, նայելով կլորակ ջրի հայելուն, ասաց․

— Դու իրավացի ես․ գոճիները թռչել չեն կարող։— Եվ այտի վրայով արցունքներ գլորվեցին։

— Գլուխդ բարձր պահիր,— ասաց Կախարդական աղբյուրը։— Համենայն դեպս, կեցցես դու։

Առաջադրանքներ՝

Պամվածքից դուրս գրի՛ր՝

ա․Պատմողական և հարցական նախադասություններ

Պատմողական նախադասություններ՝

1․ Հենց նույն օրը երեկոյան Իկարը այցելեց Կախարդական աղբյուրին։

2․ Թևերն ընկան ցած։

Հարցական նախադասություններ՝

1․ Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար Թ Ռ Չ Ե Լ։

2․ Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ։

բ․ Հնգական  գոյական, ածական, բայ։

Հնգական գոյական՝

1․ անտառ

2․ խնջույք

3․ խումբ

4․ աղբյուր

5․ ցանկություն

Հնգական ածական՝

1․ կախարդական

2․ խոր

3․ փոքրիկ

4․ բարձր

5․ խեղճ

Հնգական բայ՝

1․ թռչել

2․ վշտանալ

3․ սովորել

4․ մտածել

5․ խնդրել

Դասարանական աշխատանք՝

Առանձացրո՛ւ պատմության հերոսներին և բնութագրի՛ր։

Գոճի-երազկոտ, նպատակասլաց, բարի, ուժեղ

Մայր-բարի, հյուրասեր, ներողամիտ, հոգատար

Կախարդական աղբյուր-անտարբեր

Ընկերներ-երգասեր, ընկերասեր, զվարճալի և զվարճասեր