Ռեդյարդ Քիփլինգ․ «Թե ինչպես գրվեց առաջին նամակը»

Մաս երկրորդ

Նա քամու արագությամբ սլացավ դեպի թփերը՝ ձեռքին կեչու կեղևը: Իսկ Թաֆֆին նստեց գոհ ու երջանիկ:

Օտարականը կտրեց անցավ մի քանի մղոն, մինչև քարանձավի շեմին պատահմամբ Թեշումային գտավ կանանց հետ զրուցելիս: Թաֆֆին շատ նման էր մորը: Օտարականը ժպտաց և Թեշումային հանձնեց կեչու կեղևը: Նա արագ վազելուց հևում էր, ոտքերը քերծվել էին մոշի թփերից, բայց աշխատում էր, որքան հնարավոր է բարեկիրթ լինել:

Նկարը տեսնելուն պես Թեշումայը մի աղեկտուր ճիչ արձակեց ու հարձակվեց օտարականի վրա: Մյուս կանայք անմիջապես գետին գլորեցին նրան և շարքով, վեցը միասին նստոտեցին վրան: Իսկ Թեշումայը բղավում էր.

— Ամեն ինչ պարզ է. իմ Թեգումայի մարմնի մեջ նիզակներ է խրել, այնպես վախեցրել խեղճ Թաֆֆիին, որ մազերը բիզ-բիզ են կանգնել: Այդքանը հերիք չէ, այս սարսափելի նկարն է ինձ բերել:

Ապա հնչեցրին թմբուկներն ու կանչեցին իրենց ցեղի բոլոր մեծամեծերին, որոնք որոշեցին օտարականի գլուխը թռցնելուց առաջ  նրա առաջնորդությամբ գնալ գետը՝ տեսնելու, թե որտե՛ղ է թաքցրել խեղճ Թաֆֆիին:

Օտարականը Թեգումայի ցեղին առաջնորդեց գետի ափը, որտեղ նրանք տեսան Թաֆֆիին՝ երիցուկներից պսակ հյուսելիս, իսկ Թագումային՝ նորոգած նիզակով ծածան որսալիս:

— Ի՜նչ շուտ վերադարձար, — բացականչեց Թաֆֆին, — բայց ինչո՞ւ ես այդքան շատ մարդ հետդ քարշ տվել: Հայրի՛կ, սիրելի՛ս, դու զարմանում ես, չէ՞:

— Շատ, — պատասխանեց Թագումայը, — բայց դրա պատճառով ձկան որսն այսօր ձախողվեց: Ի՞նչ է պատահել, Թաֆֆի՛, մեր ողջ ցեղն այստեղ է:

Այդ պահին Թեշումայը վազեց, ամուր գրկեց, համբուրեց Թաֆֆիին: Իսկ ցեղապետը բռնեց Թագումայի գլխին ցցված փետուրներին ու ուժգին թափահարեց նրան:

— Բացատրի՛ր, բացատրի՛ր, բացատի՛ր, — գոչեց Թեգումայի ողջ ցեղը:

— Աստծո՛ւ սիրուն, — խնդրեց Թեգումայը, — թո՛ղ գլխիս փետուրները: Մարդ իրավուք չունի՞ առանց ձեր թույլտվության նիզակը կոտրելու:

Քար լռության մեջ աղջնակը պատմեց իր նկարածի բովանդակությունը: Հետո լռության մեջ հանկարծ լսվեց ցեղապետի ծիծաղը, ապա՝ օտարականի, նույնպես և Թեգումայի, որը թուլացած բերանքսիվայր փռվեց գետնին, այնուհետև՝ ամբողջ ցեղի ծիծաղը, հռհռոցն ու քրքիջը:

Քիչ անց ցեղապետը ասաց, գոռաց, երգեց.

— Ո՛վ դու, սիրելի՛ աղջնակ, դու մեծ հայտնագործություն ես արել:

— Ես մտադրություն չունեի, ես միայն հայրիկի սև կոթով նիզակն էի ուզում:

— Թաֆֆի՛, սիրելի՛ս, երբ հաջորդ անգամ նկար-նամակ ուղարկես, լավ կլինի ուղարկես այնպիսի մարդու հետ, որը կարողանա մեր լեզվով խոսել ու բացատել իր միտքը:

Առաջադրանքներ՝

1. Վերնագրի՛ր առաջին և երկրորդ մասերը։

Առաջին մաս «Թաֆֆին և առաջին նամակը»

Երկրորդ մաս «Առաջին նամակի ձախողումը»

4. Համացանցից, այլ աղբյուրներից գտի՛ր և հանի՛ր տեղեկություններ նամակի մասին. Ինչ ասել է նամակ, նամակների տեսակները, կառուցվածքը և այլն:

Պատմականորեն նամակները սկիզբ են առել Հին Հնդկաստանից, Հին Եգիպտոսից, Հռոմից, Հունաստանից ու Չինաստանից և այն գոյություն ունի մինչև այսօր։ 17-18-րդ դարերում նամակները օգտագործվում էին ինքնակրթության համար։ Նամակները կազմում են Աստվածաշնչի մի քանի գրքեր։ Մի ժամանակ նամակներ գրելը համարվում էր արվեստի ձև։

Հին ժամանակ նամակները գրվում էին տարբեր նյութերի վրա, օրինակ՝ մետաղի վրա, մագաղաթի, փայտե տախտակների և այլն։ Նույնիսկ եղել է, որ խնձորն են օգտագործել նամակ գրելու համար։ Իսկ հիմա նամակները գրում են թղթի վրա և էլեկտրոնային տարբերակով։ Նամակ գրելու համար միշտ բնությունը տուժել է ու տուժում է մինչև այսօր։ Օրինակ՝ մագաղաթ ստանալու համար սպանում էին հազարավոր կենդանիների կամ թուղթ ստանալու համար կտրում են միլիոնավոր ծառեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով