Աղբի ազդեցությունը բնության վրա

Աղբը մեծ ազդեցություն է թողնում բնության վրա։ Բնության վրա մեծ ազդեցություն են թողնում կենցաղային աղբը, բենզինը, տարբեր քիմիական և թունավոր տարրերը, գազերը։

Թթվային անձրևներ

Թունավոր նյութեր են ծծումբը և ազոտի օքսիդները, որոնց պատճառով առաջանում են թթվային անձրևները։ Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները և հողերը, որի հետևանքով ոչնչանում են ջրային օրգանիզմները, վնասվում կամ չորանում են բույսերն ու ծառատեսակները։

Թթու անձրևները քայքայում են հուշարձանները

Թթու անձրևները քայքայում են հուշարձանները

Թթու անձրևներից վնասված փշատերևներ Չեխիայում

Թթու անձրևներից վնասված փշատերևներ Չեխիայում

Ծծումբի արտանետումները ՋԷԿ-ի կողմից

Ծծումբի արտանետումները

Գործարանների արտանետումներից գոյացած ամպեր

Գործարանների արտանետումներից գոյացած ամպեր

Այդ տեսակի անձրևները կարող են առաջանալ նաև այն ժամանակ, երբ կենցաղային աղբը այրվում է։

Թթվային անձրևներին ծանոթ են Ալավերդու բնակիչները, քանի որ այդտեղ է գտնվում Ալավերդու պղնձաձուլարանը։

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները նոր ծանուցումներ չեն ստացել. «Վալլեքս» գրուպ | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Պլաստիկի աղտոտումը

Պլաստիկ իրերի կիրառումը լայնորեն տարածվեց 1950-ականներից սկսած։ Այդ նյութերը թեթև են, մատչելի և մեր կյանքը զգալիորեն հեշտացնում են: Այսօր արդեն դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց պլաստիկի․ մեկանգամյա օգտագործման շշեր, բաժակներ, այլ սպասքի պարագաներ, տեխնիկա, բժշկության մեջ լայնորեն կիրառվող ներարկիչներ և այլն:

2015թ-ին աշխարհում արտադրվել է ավելի քան 320 միլիոն տոննա պլաստիկ։ Պլաստիկ իրերի միայն փոքր մասն է վերամշակվում: Թափոնները կուտակվելով զգալի վնաս են հասցնում մեր առողջությանը և շրջակա միջավայրին: Այդ թափոնների այրվելու դեպքում առաջանում են վնասակար քիմիական տարրեր, որոնք ոչ միայն աղտոտում են օդը, այլև ազդում են մարդու առողջության վրա։

Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակման ուղղությամբ վերջին տասնամյակում մի շարք քայլեր են ձեռնարկվել․ բացվել են պլաստիկի, ինչպես նաև այլ թափոնների վերամշակման ձեռնարկություններ: Բայց այս ամենը բավարար չէ, քանի որ աղբն ավելի շատ է, քան դրա վերամշակումը։ Հայաստանում վերամշակվում է պլաստիկ շշերի ընդամենը 15%-ը, մինչդեռ, համաշխարհային միջին ցուցանիշը՝ 50% է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով