Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

Մարդը վերափոխում է բնությունը իր պահանջմունքները բավարարելու համար։ Օրինակ՝ մարդն օգտագործում է բնափայտը, ջուրը, քարը, նավթը, գազը և այլն։

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ: 

Տնտեսության մեջ օգտագործվում են բնափայտ, ջուր, քար, օգտակար հանածոներ՝ պղինձ, երկաթ, ոսկի, նավթ և այլն։

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի’ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

1․ Ոսկերիչ -արծաթագործը պատրաստում է զարդեր ոսկուց և արծաթից։

2․ Կահույքագործը պատրաստում է կահույք փայտից, օրինակ՝ մահճակալ, աթոռ, սեղան, պահարան և այլն։

3․ Շինարարը պատրաստում է տուն  քարից և փայտից։

4. Ինչո՞ւ է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Ես իմ տանը աճեցնում եմ փողի ծառ և նրան հոգատարություն եմ ցուցաբերում։ Ես ամեն օր ջրում եմ, որ հողը լինի խոնավ, բայց երբ տերևները ընկնում են հողին, ես չեմ հանում, որովհետև դա դառնում է օգտակար հողի համար։ Դրսում ես աղբ չեմ թափում։ Պետք է պահպանել բնությունը, որպեսզի այն լինի մաքուր և երկար տարիներ ծառայի մարդկանց։

Լրացուցիչ նյութ— մուլտֆիլմ՝ Պահպանենք Երկիր մոլորակը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով