Մեր ճամփորդությունը դեպի Ջրվեժի անտառապարկ

Предварительный просмотр изображения

Հունվարի 12-ին մեր ջոկատի ջոկատավարների հետ միասին գնացինք Ջրվեժի անտառապարկ, որտեղ ես հաճախ եմ եղել, բայց այնպիսի տպավորություն էր, որ այս անգամյա ճամփորդությունը ավելի հետաքրքիր էր, քան՝ նախորդը։ Ես ճանապարհին նկատեցի՝ Հայկ նահապետի արձանը, որը գտնվում է Մասիվում։ Ինձ թվում էր, թե Ջրվեժում ընդհանրապես ձյուն չի լինելու, բայց սխալվեցի։ Երբ հասանք անտառապարկ, այնքան շատ ձյուն կար, որ էլ չէի համբերում, թե երբ եմ սահնակով սահելու։ Երբ բարձրանում էինք, ընկեր Հայկուհին մեզ նկարում էր հեռախոսով։ Երբ հասանք այն տեղը, որտեղից պետք է սահեինք, նախաճաշեցինք նոր սկսեցինք սահելը։ Այնքա՜ն հավես էր, այնքա՜ն զվարճալի, այնքա՜ն․․․ Բառեր չեմ գտնում, որ ասեմ ի՜նչ հավես էր։

Այժմ ես կպատմեմ Ջրվեժի անտառապարկի մասին։

«Ջրվեժ» անտառապարկը հիմնվել է 1977թ-ին: Անտառապարկում աճում են «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ և անհետացող 21 տեսակի բույսեր` սոսի արևելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական, 100-ից ավելի ծառաթփատեսակներ և պարտեզային ձևեր` եղևնի կովկասյան, սոճի ղրիմյան, խեժափիճի սիբիրական, թույա արևմտյան,  300 տեսակի անոթավոր բույսեր,  և այլն: 

Կարելի է ասել, որ Ջրվեժի անտառապարկը ձյունե թագավորություն էր, քանի որ այդ օրը առատ էր ձյունով։ Քանի որ Ջրվեժի անտառապարկը անտառ է, հետևաբար շատ են կենդանիները, բայց մենք ճամփորդության ընթացքում տեսանք ընդամենը մեկ թափառական շուն։  

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով