Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Վիլյամ Սարոյան. Վիրավոր առյուծն ու կրիան — Բարի գալուստ Լառա Պետրոսյանի մեդիամիջավայր Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.

-Ի՞նչդ է ցավում:

-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։

Շունչը փչել-սատկել

Սաստիկ-ուժգին

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

Շունչը փչել նշանակում է սատկել, մահանալ։

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Այս հեքիաթի գլխավոր հերոսն առյուծն է։ Առյուծը վիրավոր էր, մեծ և ինքնավստահ։

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։

Առակն ուսուցանում է, որ պետք չէ լինել մեծամիտ, ինքնահավան և բարձր դասել քեզ մյուսներից։

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Մեղուն և թիթիռը

Հովհաննես Թումանյան — Լիլիթ ՄեղրյանՈմանք շարունակում են «թիթեռ նկարել», ոմանք էլ պատրաստ են «թիթեռ նկարող» դառնալ.

Երբ մեղուն շալակած տանում էր նեկտարը, թիթեռը այդ ժամանակ բոլորի մոտ իրեն էր գովում։ Թիթեռը տեսավ մեղվին և ասաց․

— Ինչո՞ւ ես միշտ այդ նեկտարը շալակած տանում։

— Ես այս նեկտարը տանում եմ, որ մարդիկ առողջ սնվեն և օգնեմ իմ ծնողներին թեթևացնել նրանց հոգսը,-պատասխանում է մեղուն։

— Իսկ ի՞նչ ես կարողանում անել։

— Ես կարողանում եմ մեղր պատրաստել, բայց ես ընդհանրապես չեմ մտածում, որ ինձ գովեն, ես դա անում եմ մեծ հաճույքով։ Եվ բարի գործ անելուց պետք չէ շարունակ դրա մասին խոսել,- պատասխանում է մեղուն։

Այս խոսքերը լսելուց հետո, թիթեռը տխուր հեռանում է։

Լրացուցիչ աշխատանք

Քո հորինած առակը ձայնագրի՛ր և համապատասխան նկարները համադրելով աուդիոգիրք պատրաստիր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով