Daily Archives: 3 Մյս 2022

Ապրիլ ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ հղումը։

Մաթեմատիկայի բաժնի հղում

Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի ապրիլ ամսվա ֆլեշմոբին։

Այո

Մասնակցե՞լ ես ապրիլ ամսվա բոլոր նախագծին։ Տեղադրիր նախագծերի արդյունքների հղումները։

Այո

Սրանք իմ աշխատանքներն են

<<Գունային խաղեր>>

1-ին

2-րդ

<<Հանրային աուդիտ>>

<<Հանրային աուդիտ>> նախագծին մասնակցեցին մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության սովորողները։ Մենք երկու-երկու բաժանվեցինք խմբերի և ամեն մի խումբ չափերիզով չափում էր դպրոցի տարբեր անկյունների լայնությունը, երկարությունը և բարձրությունը։ Ես հաշվեցի մի տղայի հետ, ընկեր Գրետա օգնությամբ։ Մենք չափեցինք խոհանոցի և մեր դասարանի լայնությունը, երկարությունը և բարձրությունը։

Արդյունքը՝

Խոհանոց՝

Լայնություն՝ 7մ 41սմ

Երկարություն՝ 11մ 71սմ

Բարձրություն՝ 2մ 80սմ

4.3 դասարան՝

Լայնություն՝ 6մ 23 սմ

Երկարություն՝ 12մ 40սմ

Բարձրություն՝ 2մ 93սմ

<<Շարժման վերաբերյալ խնդիրներ>>

1-ին

2-րդ

3-րդ

Կոալաների մասին

Կոալա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Կոալայի մարմնի երկարությունը 60-82 սմ է, կշիռը՝ 5-16 կգ։ Սնվում է էվկալիպտի տերևներով։ Մորթին մոխրագույն է, խիտ, փափուկ և արժեքավոր։ Ավստրալիայի ամենահայտնի կենդանիներից մեկն է։ Չնայած նրան, որ տեսքով նմանվում է արջին՝ պատկանում է այն դասին, որի մեջ մտնում է օրինակ կենգուրուն։

Էգ կոալան վարում է միայնակ կյանք և ապրում է որոշակի տարածքում, այնտեղից հազվադեպ է հեռանում։ Արուները որոշակի տեղում չեն ապրում, հանդիպելիս հարձակվում են իրար վրա։ Միայն բազմացման շրջանում հավաքվում են մեկ հատ չափահաս արուից և մի քանի էգից կազմված խմբերով։
Զուգավորվում են ծառերի վրա։ 30-35 օրվա հղիությունից հետո ծնվում է միայն մեկ ձագ, որը ծնված ժամանակ ունենում է ընդամենը 15-18մմ երկարություն և մոտ 5.5 գր քաշ։ Ձագը մոր պարկի մեջ մնում է վեց ամիսների ընթացքում, իսկ հետո ևս վեց ամիս մոր մազերից բռնելով ճանապարհորդում է նրա շալակին։

Կոալաները բազմանում են տարվա մեջ 1-2 անգամ։ Էգերի սեռական հասունությունը լինում է 2-3, արուներինը՝ 3-4 տարեկանում։

Отрицательные местоимения

Урок 1

Из учебника стр. 65 — 66

Прочитай сказку и ответь на вопросы.

Волк
(Русская народная сказка)
Пришлось Волку помирать, стал Волк свои грехи вспоминать. Всего-то ему жить три часа осталось,
а грехов столько, что в три года не посчитаешь. Видит он, что не справится. «Нечего делать, — гово-
рит, — сосчитаю, что я доброго сделал. Вот один раз овечка совсем близко ко мне подошла, а я, хоть голоден и был, не тронул её. Тогда ещё баран около стоял — так надо мной смеялся да потешался, что в куски бы его за это надо разорвать, — а я его невредимым отпустил».
«Помню, — говорит Ёж, — это тогда было, когда ты лапой в капкан попал и с места тронуться не
мог».

Помирать-մահանալ

Потешаться-ձեռք առնել

Невредимый-անվնաս

Капкан-թակարդ

Почему Волк не стал вспоминать свои грехи?

Волк не стал вспоминать свои грехи, потому что они были очень много и их считать было не возможно.

Много ли доброго сделал Волк?

Волк нечего доброго не сделал.

В русском языке есть отрицательные местоимения: никто, ничто, ничей, ни о чём, ни с кем, ни на кого, никакой.
Никто не пришёл. Ничто его не интересовало. Он ни о чём не спрашивал, ни на кого не смотрел.

3. Выпиши из текста предложения с отрицательными местоимениями. Перескажи сказку. Используй разные местоимения.

Отрицательные местоимения

Всего-то ему жить три часа осталось, а грехов столько, что в три года не посчитать.

Видит он, что не справится. «Нечего делать, — говорит, — сосчитаю, что я доброго сделал.

Вот один раз овечка совсем близко ко мне подошла, а я, хоть голоден и был, не тронул её.

4. Составь диалоги по образцу.
Образец:
— Куда ты вчера ходил, Тимур?
— Я никуда не выходил из дома.
— А кому ты звонил?
— Я никому не звонил.
— А что ты смотрел по телевизoру?

— Я ничего не смотрел по телевизoру.

— Что ты вчера играл?

— Я вчера ничего не играл.

— Ты вчера ел?

— Вчера я ничего не ел.

Домашнее задание:

Текст (читать, рассказывать)

Թեստ 18, մայրենի

Թեսթ 18

Ա. Լինդգենի

Մանչուկն ու Կառլսոնը

հատված
(1-ին մաս)

Կարլսոնի կախարդական տունը — Անահիտ Թովմասյանի Ուսումնական Բլոգ

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք։

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մանչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

 

 

Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Ամբողջ

Թռչել

Կդարձնեն

Երբեք

Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/ անսովոր

բ/ մեծ

գ/ տգեղ

դ/ ուրախ

Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ արտահայտության մեջ:

Իմ կարծիքով տխուր գրիչ արտահայտությունը նշանակում է փչացած գրիչ, որը չի գրում։

Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա-վթար
բ/աֆիցեր-սպա
գ/դիրեկտոր-տնօրեն
դ/զիբիլ-աղբ

Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:

Մարդիկ

Քաղաքներ

Աստղեր

Մեծեր

Տեքստից դուրս գրիր չորս դիմավոր բայ՝ դիմացը նշելով դեմքը:

Նա կարողանում է-եզակի, III-րդ դեմք

Մարդիկ չգիտեն-հոգնակի, III-րդ դեմք

Հայրիկը բարկացել էր-եզակի, III-րդ դեմք

Թափառում ես-եզակի, II-րդ դեմք

Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի, բարձր ձայն կհանի:

դ/դատարկ տակառը:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:

Արևածաղիկ

Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է:

Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:

Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել:

Նկարագրի՛ր Կառլսոնին:

Կառլսոնը փոքրիկ և հաստլիկ մարդուկ է։

Կուզեի՞ր լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:

Ես չէի ցանկանա լինել Մանչուկի փոխարեն, որովհետև ես դպրոցից ուշ կգայի և դրա պատճառով ես չէի կարողանա անել իմ տնային առաջադրանքները ժամանակին։

Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:

Մանչուկը երազում էր շան մասին, նա շատ էր ուզում շուն պահել։

Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:

Ես կցանկանայի, որ այս պատմության ավարտը լիներ այսպիսին․․․

Հետո սենյակի պատուհանից հայտնվեց Կառլսոնը և Մանչուկին նստեցրեց իր մեջքին ու տարավ տանիք։ Այնտեղ նա նրան նվիրեց շան ձագ։ Նա շատ ուրախացավ և գրկեց Կառլսոնին։ Հետո նրանք զրուցեցին և պարզվեց, որ Կառլսոնը դպրոց չի գնում։ Մանչուկն ասաց, որ իր հայրը քաղաքի բոլոր դպրոցների գլխավոր ղեկավարն է։ Մանչուկն իր հորը պատմեց Կառլսոնի կյանքի մասին։ Այնուհետև Մանչուկն իր հոր օգնությամբ ստեղծեց դպրոց, որը կոչվում էր <<Կառլսոնի գիտելիքները>>։ Այնտեղ սովորում էին Կառլսոնը և իր մյուս ընկերները, ովքեր եկել էին ուրիշ քաղաքներից, իսկ տնօրենն էլ Մանչուկն էր։