Ինչպես են ստեղծվել աստղերը

28124512

Մի անձրևոտ աշնանային օր էր: Գետի խշշոցը ասես լրացնում էր անձրևի ելևէջների ռիթմը: Անձրևի ամեն կաթիլն արտացոլվում էր գետի մեջ: Իսկ գետում արտացոլվածն արտացոլվեց երկնքում: Միայն թե այնքան նուրբ ու գեղեցիկ էր, որ երկինքը որոշեց պահել այդ գեղեցկությունը, որպեսզի ամբողջանա նրա առեղծվածը: Ամեն կաթիլի արտացոլմանը նա փայլ տվեց ու այդ հրաշքը նա անվանեց <<աստղ>>: Եվ իրոք, աստղերը երկնքին տվեցին այն գեղեցկությունն ու հմայքը, որը լրացրեց նրա բովանդակությունը: Մարդիկ միշտ նայում էին երկնքին, որտեղից էլ երևում էին աստղերը: Նրանք կարող էին նայել աստղազարդ երկնքին և երազանք պահել: Այդ աստղերը մինչ օրս պահպանվում են և նաև ավելանում, երբ երեխա է ծնվում: Ես նույնպես նայել եմ երկնքին ու երազանք պահել, բայց դրա հետ նաև հաճույք եմ ստացել`նայելով այդ կախարդական երկնքին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով