Daily Archives: 4 Նյմ 2022

Ուղանկյունանիստ, ուղանկյունանիստի ծավալ

Առաջադրանքներ

  1. Քանի՞ կող, գագաթ, նիստ  ունի ուղղանկյունանիստը։

Ուղանկյունանիստը ունի 12 կող, 8 գագաթ, 6 նիստ։

  1. Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝ 5դմ, 7դմ,  8դմ։

5*7*8=35*8=280 դմ խոր․

  1. Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝ 2 դմ,  12 սմ, 10 սմ։

20*12*10=200×12=2400 սմ խոր․

  1. Հաշվեք 6 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։

6*6*6=216 սմ խոր․

  1. Հաշվեք 5 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։

5*5*5=125 սմ խոր․

  1. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 15սմ, 16սմ, 17 սմ։

15*16*17=4080 սմ խոր․

  1. Ո՞ր ուղղանկյունանիստի ծավալն է ավելի  մեծ, որն ունի 7սմ երկարություն, 5սմ լայնություն և  10սմ բարձրություն, թե՞ այն ուղղանկյունանիստի ծավալը, որն ունի 10սմ երկարություն, 7սմ լայնություն և  5սմ բարձրություն։

Ծավալները հավասար են, որովհետև արդադրիչների տեղը փոխելիս արտադրյալը  չի փոխվում՝

7x5x10=10x7x5=350 սմ խոր․

  1. Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝

5 դմ, 4 դմ,  6 դմ։

5*4*6=120 դմ խոր․

  1. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

3 դմ,  6 սմ, 10 սմ։

30*6*10=1800 սմ խոր․

  1. Հաշվեք 7 դմ կող ունեցող խորանադի ծավալը։

7*7*7=343 դմ խոր․

Հայ մեծն գրողներ․ անհատական նախագիծ

Մեծերը Հովհաննես Թումանյանի մասին | Հանրագիտակ

Ողջո՜ւյն, այս նախագծում դուք կծանոթանաք շատ ու շատ մեծ գրողների հետ։ Հավատացեք, որ շատ հետաքրքիր է լինելու։ Նախագիծը պարունակում է հետազոտական, տրամաբանական, ստեղծագործական աշխատանքներ։ Կարող եք ձայնագրել կամ տեսագրել նաև տարբեր ինֆորմացիաներ։

Մաս 1

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր հարցերին։

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու:

Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:

Իսկ գիետքի՞ք, որ Մեծն նկարիչ Մարտիրոս Սարյանը նկարել է Եղիշե Չարենցի դիմանկարը։

եՂԻՇԵ ՉԱՐԵՑ 125 | Մամուլի խոսնակ - Անկախ հրապարակումների հարթակ

Հարցեր՝

  • Ինչպիսի՞ն էր Չարենցի հայրը։
  • Ե՞րբ է ծնվել Եղիշեն։
  • Ո՞ր քաղաքից էին Չարենցի ծնողները։
  • Ո՞րտեղ է ծնվել Մեծն գրողը։
  • Ի՞նչ էր նրա մոր անունը։
  • Ի՞նչ էր նրա հոր անունը։

Խաղ Եղիշե Չարենցի մասին(հղում)։

Մաս 2

Լուծի՛ր խաչբառը։

Մաս 3

Հորինի՛ր մի հորինուկ, որը պատմում է հորինված մի գրողի մասին և նկարի՛ր հորինված գրողին։

Գրի՛ր այստեղ։

․․․

Օրինակ՝

Հորինված Անուն, Ազգանուն՝ Անի Սահյան

Հորինված փաստեր՝

Անի Սահյանը ծնվել է 1986 թվականի Հուլիսի 24-ին՝ Լոռվա մարզի Կուրթան գյուղում։ Մանկուց նրան շա՜տ մականուններով էին դիմում։ Ամենաշատը մարդիկ նրան այս երկու մականուններով էին դիմում՝ գիտունիկ քաղաք Անի կամ փոքրիկ Սահյան։ Սովորել է <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի Հայոց լեզվի բաժինը։ Հայրը՝ Մարտիրոսը նկարիչ էր, իսկ մայրը՝ Քնարիկը գորգագործուհի։ Անիի ամբողջ ընտանիքը օրհնված էր տարբեր նկարչական ուղություններով, բայց Անին ուներ ուրիշ տաղանդ։ Նա շատ լավ էր կարողանում հեքիաթներ գրել։ Նա հարյուրավոր հեքիաթների հեղինակ է․ օրինակ՝ <<Տանկի և մարդու զրույցը>>, <<Անխելքն ու գրագետը>>, <<Շոկոլադե ծառերը>>, <<Փոքրիկ հետախույզները>> և այլն։ Նա մանկագիր էր, բայց միևնույն ժամանակ գրում էր հեքիաթներ, որոնք նախատեսված էին մեծերի համար․ օրինակ՝ <<Մարդու հոգին>>, <<Մեր Սբ․ եկեղեցին>> և այլն։ Հիմա նա 36 տարեկան է։ Արդեն ապրում է Երևանում, բայց չի դադարում ստեղծագործել տարբեր զվարճալի հեքիաթներ։