Իմ ճամփորդական ամառային արձակուրդները

Предварительный просмотр изображения

Ես իմ ամառային արձակուրդները անցկացրել եմ շա՜տ լավ։ Այս ամառավա ընթացքում ճամփորդել եմ երկու անգամ։ Երկու ճամփորդությունների ընթացքում էլ ես և՛ հանգստացել եմ, և՛ բացայտել։ Առաջին ճամփորդությունում ես մեկ շաբաթով մեկնել էի Եգիպտոս՝ Շարմ Էլ Շեյխ, որտեղ ես անցկացրեցի անմոռանալի հանգիստ։ Դա իմ առաջին հանգիստն էր արտերկրում։ Մեկնումը առավոտն էր և ես պատուհանից կարողացա տեսնել ամեն ինչ։ Հասնելը Եգիպտոս տևեց 3 ժամ։ Պատուհանից ես նկատեցի Արևմտյան Հայաստանի բոլոր գետերը, լճերը և կանաչապատ տարածքները։ Հասնելուց քիչ շուտ ես նկատեցի Կարմիր ծովը․ այն շատ գեղեցիկ գույն ուներ։ Ծովի մեջ նաև երևում էր փիրուզագույն, ալ և դեղին գույները։ Եգիպտոսում մենք ծանոթացանք մի նոր հայ ընտանիքի հետ։ Այդ ընտանիքի հայրը իմ հոր հին գործընկերն էր։ Նրանք ունեին երեք աղջիկներ՝ Եվա, Արևիկ և Մանե, իսկ նրանց մայրիկի անունն էր՝ Գայանե։  Նրանց հետ էլ անցկացրեցինք մեր հանգիստը։ Հյուրանոցում կարելի էր նաև մեկնել էքսկուրսիաների, մենք ընտրեցինք մեկնել Դելֆինարիում։ Այնտեղ ես առաջին անգամ տեսա դելֆինների։ Դելֆիննները ինձ շատ դուր եկան, նրանք ռուսական դելֆիններ էին։ Նրանք նույնիսկ երգում էին, թռնում օղակների միջով, նկարում, իսկ փոկերը պարում էին և թափահարում էին իրենց պոչիկները։

Ամեն երեկո մեր հյուրանոցում անցկացվում էին շոուներ ու դրանցից մեկում իմ հայրիկը մասնակցեց և գրավեց առաջին տեղը, քանի որ ուներ 86 երկրպագու։

Ես շատ-շատ շնորհակալ եմ իմ ծնողներին, որ նրանք գիշեր-ցերեկ մեզ համար աշխատել են, ջանք են թափել, որ մեր ամառային հանգիստը անցկացնենք Եգիպտոսում, ծովի ափին և նրանք իրենց ունեցած գումարով մեզ նվիրեցին լավ հանգիստ Եգիպտոսում՝ այն էլ 5 աստղանի հյուրանոցում։

 

Предварительный просмотр изображения

Երկրորդ հանգիստն էլ անցկացրեցի Ծաղկաձորում՝ Inn հյուրանոցում։ Հասնել հյուրանոց տևեց 2 ժամ։ Ճանապարհին ես տեսա Հրազդան քաղաքը, Սևան տանող ճանապարհը, բնությունը և անտառները։ Հյուրանոցը տեղակայված էր սարի վրա։ Հյուրանոցի ետևում գտնվում էր մեծ անտառ, որի բոլոր ծառերը կանաչ-կանաչ էին։ Մենք այդտեղ գնացել էինք երկու օրով։ Առաջին օրը երեկոյան հայրիկիս ավտոմեքենայով բարձրացանք բլուր, որտեղ վազվզեցինք, խաղացինք և ուրախացանք։ Դրանից առաջ, երբ մայրիկս, հայրիկս և եղբայրս պատրաստվում էին, ես և տատիկս դուրս էինք եկել հյուրանոցից և ծաղիկներ էինք հավաքում։ Արդեն եկավ երկրորդ օրը, և մեր օրը սկսեցինք բակից։ Բակում կային կախովի նստարաններ, որոնց վրա նստում և հանգստանում էինք։ Բնությունը ուղղակի հրաշք էր, ամեն կողմից բացվում էին հրաշալի տեսարաններ։ Ծաղկաձորում ինձ շատ էր գերել ծաղիկների բույրը։ Հանգստի վերջում մեկնեցինք ճոպանուղի, որից առաջ այցելեցինք Կեչառիս եկեղեցի, որտեղ մասնակցեցինք Սուրբ պատարագի։ Պատարագի ժամանակ հնչում էր այն երաժշտությունը, որը մենք դպրոցում էինք սովորել, մեր սիրելի ընկեր Սեդայի հետ։ Այնտեղ ես շատ ուշադրությամբ ուսումնասիրեցի խաչքարերն ու մասունքները։ Եկեղեցում աղոթեցինք, երգեցինք, ուսումնասիրեցինք և դուրս եկանք՝ մեկնելով ճոպանուղի։ Ճոպանուղի նստելը ինձ շա՜տ դուր եկավ։ Ճոպանուղով մենք բարձրացանք լեռան գագաթը։ Բարձրանալու ընթացքում ես վայելում էի բնությունը։ Եվ, իրոք, Ծաղկաձորում ուր նայում էիր կանաչապատ տարածքներ էին, չկար մի տարածք, որտեղ ծառեր և ծաղիկներ չլինեին։ Այդպիսով ավարտվեցին իմ ամառային ճամփորդությունները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով