Գույնզգույն երկինքը

Ես և Նանեն շատ լավ ընկերներ էինք, մենք երազում էինք մի հետաքրքիր բացահայտում անել և հայտնի դառնալ, բայց դա մեր մոտ այդքան էլ լավ չէր ստացվում։ Բայց ահա այդ օրը եկավ։

Մի գեղեցիկ գարնանային գիշեր, իմ և Նանեի տան մոտակայքում հրավառություն էր տեղի ունենում։ Առավոտյան նկատեցինք, որ երկինքը դարձել էր գույնզգույն։ Նանեն ասաց․

— Սա իրականությո՞ւն է, թե երազ․․․ Լա՛վ, արի գնանք նախաճաշելու։

— Լա՛վ,- ասացի ես։

Նախաճաշի ժամանակ մենք նկատեցինք, որ հիմա էլ գունավոր անձրև է գալիս։ Այդ ամենից մի որոշ ժամանակ անց տեսանք, որ հատակը ոչ թե թրջվել էր, այլ՝ գունավորվել և հայտնվել էր մի ծածկագիր, որտեղ գրված էր՝ <<Հրավառության հետևանքով>>։ Մենք այս անսովոր իրադարձությունից զարմացած արագ-արագ գնացինք քաղաքապետի մոտ, բայց նա քնած էր։ Նկատեցինք, որ նա ուներ մի կախարդական օրացույց, որում նշված էր, թե, երբ են այս տարվա ընթացքում տեղալու գունավոր անձրևները։ Ուշադիր զննելուց հետո հասկացանք, որ այս տարվա մեջ այդ անսովոր անձրևից տեղալու է միմիայն գարնանը և աշնանը։ Մենք հասկացանք, որ քաղաքապետը ինչ-որ կերպ կապ ունի այս իրավիճակի հետ, բայց չգիտեինք ինչպես ու շտապեցինք տուն։ Նկուղից վերցրեցինք մեր օդապարիկը և սլացանք դեպի վեր։ Մի որոշ ժամանակ անց ես ու Նանեն սկսեցինք խոսել․

— Նանե՛, ես ոչ մի բան չեմ տեսնում, բացի գույնզգույն երկնքից ու ամպերից։

— Ես նույնպես,-պատասխանեց Նանեն։

Շատ ժամանակ անցավ և մենք դեռ զննում էինք, և հանկարծ․․․

— Նայի՛ր, երեկվա հրավառության հետևանքով այստեղ առաջացել են փոքրիկ, գունավորող գնդիկներ,-զարմացած ասացի ես։

— Այո՛, ասաց Նանեն,- և նույնիսկ գոլորշին է գունավորվել։

— Սա պետք է անմիջապես լուսանկարել և պահել, որպես ապացույց։ 

— Զարմանալի է, իսկ ինչպես ենք ուղղելու սա։

— Կարծում պետք չէ, այսպես շատ ավելի գեղեցիկ է, գրավիչ և հաճելի։

— Լա՛վ իսկ հիմա արի՛ վերադառնանք տուն։

— Շատ լա՛վ, իմ սիրելի ընկերուհի։

Վայրէջքը շա՜տ լավն էր և հուզիչ, քանի որ բոլորը հավաքվել էին մեր տան դիմաց և ծափերով մեզ էին դիմավորում՝ գոռալով <<Ապրեն մեր գիտնականները>>։ Մենք սկսեցինք ամեն մի մանրունք պատմել այս ընտիր արկածի մասին։ Այնտեղ կար նաև քաղաքապետը, ով մեզ սկսեց ուրախացնել և գովել․

-Ապրե՛ք, երեխաներ, հիանալի աշխատանք էր։ Ինչը կապված է այդ գունավորող փոքրիկ գնդիկներին՝ դա իմ մեղքով էր։

— Ի՞նչ,-կասկածանքով հարցրեցինք մենք։

— Այո՛, իմ խորհրդականը ասում էր, որ հրավառության հետևանքով երկինքը դառնում է գունավոր ու ես չհավատացի և հրամայեցի, որ փորձարկեն նրա ասածը։ Բայց դուք շատ ապրե՛ք։

— Հա-հա-հա․․․ Շատ ծիածաղելի էր։ Այո՛, երազանքները կատարվում են, եթե սպասում ես։

Այդպես այդ օրը դարձավ մեր համար ամենասիրելին։

Այս հիանալի հորինուկը ստեղծագործեցինք ես և Նանեն։

Էլեկտրոնային գրքի տարբերակ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով