Հիանալի ճամփորդություն դեպի Արագածոտնու մարզ

Երեկ մենք ճամփորդեցինք դեպի Արագածոտնու մարզ։ Սկզբում կանգ առանք Արուճի Սբ․ Գրիգոր եկեղեցում։ Մտանք եկեղեցի, այնտեղ երգեցինք, աղոթեցինք, ֆոտոներ արեցինք և գնացինք ուղիղ եկեղեցու կողքի հին դամբարանը։ Ամբողջ դամբարանում քարեր էին և մի քար կար, որը շատ նման էր փքաբլիթի։ Մոտակայքում մենք հավաքեցինք ընկույզներ, որպեսզի երկրորդ կանգառում ուտեինք։ Հետո գնացինք երկրորդ կանգառ՝ Արուճի քարվանատուն։ Այնտեղ արեցինք մեր առաջին նախաճաշը։ Մեզ ընկեր Արմինեն պատմեց, որ քարվանատունը 12-րդ դարերի կառույց է։ Շատ հին ժամանակ, երբ հայ առևտրականները Հայաստանով անցնող մետաքսե ճանապարհով պետք է շրջեին աշխարհով մեկ, նրանք գիշերում էին այսպիսի քարվանատներում․ օրինակ՝ Արուճի քարվանատնում։ Եթե դուք չեք հասկանում այս բառը, ապա բառը ուշադիր զննելու դեպքում կհասկանաք, որ այն բաղկացած է <<քարավան>> և <<տուն>> բառերից։ Իսկ գիտեի՞ք, որ շատ հայ մարդիկ քարվանատան քարերը այսպես ասած գողացել են և տարել են իրենց տները, գոմերը և այլ բաներ կառուցելու համար։ Երրորդ կանգառը Թալինի Սբ․ Կաթողիկե եկեղեցին էր։ Եկեղեցին չուներ գմբեթ, դրա համար էլ հիմա այն վերանորոգման աշխատանքների մեջ։ Եկեղեցու մոտակայքում գտնվում է նաև մի ուրիշ նորակառույց եկեղեցի։ Թալինի Սբ․ Կաթողիկե եկեղեցու ետևի մասում նույնպես կար մի դամբարան։ Մոռացա նշել, որ այս դամբարանները շատ հին էին, դրա համար էլ ծածկված էին մեծ ու խոշոր տուֆերով։

Այդ ամենից հետո շարժվեցինք դեպի Դաշտադեմ գյուղ։ Ծանոթացանք Դաշտադեմի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի 4 սովորողների հետ։ Սկզբում գնացինք և ծանոթացանք գյուղի պապիկների հետ, իսկ հետո շարժվեցինք դեպի Դաշտադեմ գյուղի միջնակարգ դպրոց։ Այնտեղ մեզ դիմավորեց մի տատիկ։ Դպրոցը կոչվում էր Գագիկ Բաղդասարյանի անվամբ, ով զոհվել էր Արցախյան պատերազմի ժամանակ։ Դպրոցում սովորում է 54 աշակերտ։ Ամեն դասարանում սովորում է 1-6 աշակերտներ։ Ամեն մի անկյունում կային գեղեցիկ տեխնոլոգիական աշխատանքներ։ Հետո գնացինք դեպի 10-րդ դար՝ Քաղենիի ամրոց։ Երբ մտանք ամրոց իմ մոտ տպավորություն առաջացավ, որ ես գտնվում եմ ոչ թե 21-րդ դարում, այլ՝ 10-րդ։ Տեսարանը ուղղակի շքեղ էր և գեղատեսիլ։ Միջնաբերդի պատերին կային շատ սեպագիր արձանագրություններ։ Ինձ հատկապես դուր եկավ այն պահը, որ մենք մտանք Միջնաբերդի թունելը, սենյակները և բացօթյա ձեղնահարկը։ Ձեղնահարկի բարձրությունը համարյա 8 հարկանի շենքի չափ էր։ Ձեղնահարկում կային 3 հատ անցքեր, որոնց ներքևում էլ մի ամբար։ Դավաճաններին և գողերին այդ փոսերով գցում էին ներքև, որպեսզի մահանան։ Քաղենիի ամրոցում ես գտա 5 հատ մասունքներ։ Այն մի մեծ քաղաք էր։ Քաղաքում կար նաև ավերված դպրոց, իսկ Միջնաբերդի ուղիղ կողքը կար մի եկեղեցի, որը ժամանակին եղել էր 12-րդ դասարանի սովորողներից մեկի մայրական տոհմի տունը։ Կցանկանայի նաև նշել, որ այս ամրոցը Հայաստանում գտնվող ամենաբարձր ամրոցն է։

Զարմանալի փաստ՝

Ամրոցի մուտքի մոտակայքում գտնում էր 3 ծառ, որոնց տնկել էր մի թուրք մարդ։ 

Առասպել՝

Շատ հին ժամանակ, երբ արաբները ուզում էին նվաճել Քաղենիի ամրոցը։ Արաբ Խանը սիրահարվեց մեր թագուհիներից մեկին, բայց թագուհին չէր ցանկանում ամուսնանալ թշնամու հետ։ Խանը շատ զայրացավ և թագավորին սպառնաց, որ եթե թագուհին իր հետ չամուսնանա, ապա նա կոչնչացնի ամեն ինչ։ Երբ արդեն արաբները հարձակվեցին ամրոցի վրա, թագուհին չգիտեր, թե ինչ աներ։ Բարձրացավ ամրոցի բարձր գագաթ և ինքն իրեն գցեց ներքև։

Այս առասպելը շատ եմ նմանեցնում Ախթամար առասպելին։

Այսքանը։

Ֆոտոշարք՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով