Իմ սեբաստացի ընկերները

Ես ունեմ շատ սեբաստացի ընկերներ, որոնք անհաշվելի են։ Բոլորին էլ ես սիրում եմ ու դժվար է ասել, , թե ով է իմ ամենասիրելին, բայց կարող եմ առանձնացնել վեց հոգու, ովքեր իմ ամենամոտիկ ընկերներն են։ Վեցերորդը արդեն մեր հետ չի սովորում, բայց միևնույն է, նա իմ համար նույնպես մեր դասարանից է։ Նրանց անունները հիմա չեմ ասի՝ դուք գուշակե՛ք։ Նրանք շատ խելացի են, բարի և աշխատասեր։ Նրանց արտաքինից էլ երևում է, որ ահավոր բարի են և հոգատար։ Դպրոցում գրեթե ամբողջ ժամանակը անցկացնում եմ նրանց հետ։ Նրանցից միայն մեկի հետ եմ ծանոթ դեռ շատ փոքր տարիքից, իսկ մյուսները իմ նոր ընկերներն են։ Մենք այնքան լավ ընկերներ ենք, որ միասին կազմում ենք մեկ ամբողջական միություն։

Իսկ մեր սեբաստացի պապիկը մեր պարտիզպանն է։ Նա աշխատասեր է և խնամում է մեր դպրոցական այգիները։ Մենք նրան միշտ տեսնում ենք դրսում՝ խոտերը ջրելիս, որովհետև նա դա անելով պահպանում է մեր այգիները։

Եթե անկեղծ, ես նաև ունեմ սեբաստացի կենդանի ընկեր, ով ապրում է Ագարակում և ունի մազափունջ։ Նա իմ դպրոցի ամենասիրելի կենդանին է։ Նա աղջիկների ամենասիրելի ձին է։ Նախորդ տարի ես և իմ վեցերորդ սեբաստացի ընկերը միասին հեծնել էինք նրան և վարում էինք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով