Հոկտեմբերյան մաթեմատիկական ֆլեշմոբի քննարկում

Երկրորդ մակարդակ

1. Աննան 1-9 թվերը տեղադրեց 3×3 աղյուսակում այնպես, որ յուրաքանչյուր տողով, սյունով, անկյունագծով թվերի գումարը եղավ նույնը: Ինչի՞ է հավասար առաջին և երրորդ տողերում գրված թվերի գումարը:

  1. 45:3=15
  2. 15+15=30

Պատ․՝ 30

2. Հյութի համար վերցրեցին 6 մաս խնձոր, 5 մաս տանձ և 3 մաս ջուր: Տանձի և ջրի զանգվածը միասին 2կգ 400գ է: Որքա՞ն է խնձորի զանգվածը:

  1. 5+3=8
  2. 2400:8=300 գ
  3. 6*300=1800 գ կամ 1 կգ 800 գ

Պատ․՝ 1 կգ 800 գ

3. Քառակուսու մակերեսը 121 է: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի բոլոր կողմերը հավասար են և հավասար են այդ քառակուսու կողմին:

  1. 11*11=121
  2. 11*3=33

Պատ․՝ 33

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով