Էթնա հրաբուխ

Էթնա (իտալերեն՝ Etna), գործող հրաբուխ Իտալիայում՝ Սիցիլիա կղզու արևելքում։ Գործող ամենաբարձր հրաբուխներից մեկն է Եվրոպայում։ ԱՄՆ-ի բնագիտության ազգային ինստիտուտի տվյալներով 2018 թվականին նրա բարձրությունը ծովի մակերևույթից կազմել է 3295 մետր (բարձրությունը ժայթքումից ժայթքում փոփոխվում է, նվազում)։ Զբաղեցնում է 1.190 քառակուսի կիլոմետր տարածք և ադ ցուցանիշով ավելի քան երկուսուկես անգամ գերազանցում է իր մերձակա «մրցակցին»՝ իտալական երկրորդ խոշոր հրաբխին՝ Վեզուվին։

Միավորված ազգերի կազմակերպությունը Էթնան է ընտրել որպես «Տասնամյակի հրաբուխ»։ 2013 թվականի հունիսին էլ Էթնան ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Անվանումն առաջացել է հին հունարեն այտոս «բոց» բառից։ Տեղացիներն անվանում են Mongibello, որը կազմված է լատիներեն mons «լեռ» և արաբերեն ջեբել «լեռ» բառերից։ Արաբական աղբյուրներում հիշատակվում է Ջեբելալնար (բառացի՝ «կրակի լեռ») անունով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով