Կոտայքի մարզի 2 տեսարժան վայրերի մասին

Գառնու Տաճար

Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի չի կազմակերպվել. ԿԳՄՍՆ  ՊՈԱԿ-ի պարզաբանումը

Գառնու տաճարը շատ գեղեցիկ տաճար է հունական ոճով, որն իրականում հեթանոսական է։ Ճիշտ է, Հայաստանը քրիստոնեկան երկիր է, բայց այս տաճարը դեռ 1-ին դարից այստեղ է գտնվում։ Իրականում Գառնու տաճարն ունի շատ հետաքրքիր պատմություն։ Այն ժամանակ, երբ Տրդատ Գ-ի հրամանով քրիստոնեությունը հռչակվեց, որպես պետական կրոն նա կարգադրեց, որ բոլոր հեթանոսական տաճարները քարուքանդ անեն, բայց Արքայի քրոջ խնդրանքով Գառնու տաճարը մնում է այդպես կանգուն և, իրոք, այս տաճարը Հայաստանում գտնվող միակ հեթանոսական տաճարն է, որը չի ոչնչացվել։

Տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի կողքը նաև գտնվում է բաղնիք, որտեղ լողացել է թագավորը։ Բաղնիքի գետնին կա նաև մի պատկեր, որը շատ հին է։ Տաճարը ունի 9 աստիճան և 24 սյուն։ Ենթադրվում է, որ տաճարի կողքը դեռ շատ վաղուց եղել է եկեղեցի, բայց հիմա այդ եկեղեցուց մնացել են միայն քարեր։ Նաև տաճարը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հուշարձանների ցանկում։

Քարերի սիմֆոնիա

Քարերի սիմֆոնիա, Գառնի.jpg

Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։

Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում։ Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»։ Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով։

Զարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում։

Աղբյուրներ՝ <<Վիքիպեդիա ազատ հանրագիտարան>>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով