Monthly Archives: Նոյեմբերի 2022

Ցտեսությո՜ւն, սիրուն Աշուն

Ուղիղ երեք ամիս առաջ սկսվեց նոր ուսումնական տարին։ Սեպտեմբեր ամսին դրսում կարծես գարնանային և ամառային եղանակ լիներ, հոկտեմբերին՝ գարուն, իսկ արդեն նոյեմբերին՝ պարզապես ոսկե և հրե աշուն։ Անկեղծ ասած, ես հենց աշնանային առաջին օրն էլ ուզում էի, որ ձմեռը շուտ գար։ Ինչո՞ւ եք զարմանում, յուրաքանչյուր երեխա էլ ուզում է, որ ձմեռը շուտ գա, որովհետև Դեկտեմբեր ամսի վերջին օրը բոլորիս կողմից սիրված տոնն է՝ Նոր Տարին։

Այս տարի աշնանը շատ լավ եղանակ էր, որովհետև շա՜տ տաք էր։ Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ ժամանակը շատ արագ է անցնում։ Կարծես երեկ լիներ Սեպտեմբերի 1-ը, իսկ այսօր աշնանային վերջին օրը։ Կցանկանամ, որ մյուս տարի էլ աշունը այսպես լավ և պայծառ լինի։ Ցտեսությո՜ւն, սիրուն Աշուն։ Միշտ լինես այդպես լուսավոր և պայծառ։ Դու միշտ էլ շատ գեղեցիկ ես՝ ոսկե ու հրե՝ ինչպես իսկական Արևը։

Քարածուխ

Քարածուխը բուսական ծագման այրվող կարծր օգտակար հանածո է։ Ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը։ Գույնը սև է կամ գորշասև։ Փայլն ավելի ուժեղ է, քան գորշ ածխինը։

Պարունակում է 75-97% և ավելի ածխածին, 1,5- 7% ջրածին, 1, 5-15% թթվածին, 0, 5-4% ծծումբ, մինչև 1, 5% ազոտ, 0, 5-2% ցնդող նյութեր։ Առաջանում է բարձրակարգ բույսերի օրգանական մնացորդների քայքայումից, որոնք փոխակերպվում են երկրակեղևի ապարների ճնշման և համեմատաբար բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Հայաստանում քարածխի փոքր քանակներ կան Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում։ Օգտագործվում է որպես կենցաղային և էներգետիկ վառելիք։ Նաև մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության համար։

Բնագիտական փորձ․ սոդայի և սուպեր սոսնձի ուժը

Ողջո՛ւյն։ <<Մի փորձ ես դու, մի փորձ եմ ես>> նախագծի շրաջանակներում ես և իմ հայրիկը կատարեցինք շատ հետաքրքիր բնագիտական փորձ։ Վերևում տեղադրված տեսանյութում ներկայացված է փորձի ընթացքը։ Փորձի համար մեզ անհրաժեշտ է սուպեր սոսինձ, կերակրի սոդա, ծակ խցան և սկոտչ։

Գործնական քերականություն 5

245. Տրված բառերից գոյականներ և բայեր կազմի՛րԱրմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:
Օրինակ՝
թը՜շշ – թշշոց – թշշալ:
Բը՜զզ, դը՜ռռ, չրը՜խկ, խը՜շշ, ծի՜վ-ծի՜վ, տը՜զզ, կը՜ռռ, թը՜խկ, մը՜ռռ: Continue reading

Տիեզերքի մասին 8 հետաքրքիր փաստեր

20 հետաքրքրաշարժ փաստ տիեզերքի մասին

1✫ Արևը մեր Երկիր մոլորակից մեծ է 300 000 անգամ: 
2✫ Որպեսզի լույսը արևից հասնի մեր մոլորակին, անհրաժեշտ է 8,3 րոպե, այսինքն, եթե անգամ մի օր արևը մարի, մենք դա անմիջապես չենք իմանա: 
3✫ Արեգակնային համակարգը մոտավորապես 4,6 միլիարդ տարեկան է, և ըստ գիտնականների հաշվարկների՝ այն կգոյատևի ևս մոտ 5 միլիարդ տարի: 
4✫ Մերկուրին և Վեներան ունիկալ մոլորակներ են, քանի որ չունեն որևէ արբանյակ: 
5✫ Մերկուրիի մեկ օրը հավասար է մեր 58 օրվան, սակայն միևնույն ժամանակ Մերկուրիի մեկ տարին մեր 88 օրն է: Գիտե՞ք ինչու, քանի որ Մերկուրին շատ դանդաղ է պտտվում իր առանցքի շուրջ, բայց բավականին արագ է պտտվում արեգակի շուրջ: 
6✫ Վեներան միակ մոլորակն է, որը արեգակնային համակարգի մյուս մոլորակների համեմատ հակառակ ուղղությամբ է պտտվում: 
7✫ Ինչպես որ Լուսնի վրա մինչ օրս մնացել է առաջին անգամ Լուսնի վրա ոտք դրած տիեզերագնացի՝ Նիլ Արմսթրոնգի ոտնահետքը, այնպես էլ ցանկացած հետք այնտեղ մնում է ընդմիշտ, քանի որ Լուսնի վրա քամի չկա: Իհարկե տեսականորեն հետքերի վրա կարող են ազդել երկնաքարերի անձրևը կամ ցանկացած պայթյուն:

8✫ Լուսինը մեր մոլորակից հեռանում է տարեկան 4սմ-ով: 

Հանդիպում 12-րդ դասարանցիների հետ

Մի քանի շաբաթ առաջ մեզ հյուր էին եկել 12-րդ դասարանի 2 աղջիկ սովորողները՝ Սոնա Բալայանը և Լուսի Ղարիբյանը, ովքեր ամբողջ կրթահամալիրի 5-րդ դասարանցիների հետ իրականացնում էին պատերազմների մասին նախագիծ։ Նրանց հետ մենք ունեցանք շա՜տ հետաքրքիր զրույց։ Եթե անկեղծ այդ զրույցին միայն մասնակցում էինք ես և Ալլան, որովհետև անընդհատ մենք էինք խոսում։ Սկզբում մենք արտահայտեցինք մեր կարծիքը պատերազմներից, իսկ հետո սկսեցինք տալ մեր հարցերը և ունեցանք իրական հարցազրույց։ Եթե ուզում եք ես կարող եմ ձեզ պատմել մի քանի զարմանալի փաստ պատերազմների մասին։ Իսկ դուք գիտեի՞ք, որ․․․

  1. Թուրքիան և Հունաստանը պատրաստվում են միմյանց դեմ պատերազմի։
  2. Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան ունեն շատ-շատ ուժեղ ռազմաօդային ուժեր, գազ և այլն, բայց նրանք չեն խառնվել ոչ մի համաշխարհային և սովորական պատերազմների։
  3. Բացի ձեր իմացած պատերազմներից կան նաև ուրիշ տեսակի պատերազմներ։ Օրինակ՝ տեղեկատվական պատերազմ։ Հիմա կասեք թե ինչ է նշանակում տեղեկատվական պատերազմ։ <<Վիքիքպեդիա ազատ հանրագիտարան>>-ը դա ազատ հանրագիտարան է և թշնամի երկիրն կարող է այդտեղ մտնել և տարբեր վատ բաներ գրել։

Ինձ շատ հետաքրքիր էր այս հանդիպումը, քանի որ ես իմացա շատ և շատ բաներ պատերազմների մասին, որոնց մասին չգիտեի։

Ինչը կփոխեի մեր դպրոցում

Իմ համար մեր դպրոցը աշխարհի ամենալավ դպրոցն է։ Մեր դպրոցում ոչ մի բան չէի ցանկանա փոխել, բայց եթե անկեղծ մի քանի բան կցանկանայի փոխել։ Կփոխեի այն, որ սովորողները միմյանց վատ բառեր չասեն, չհարվածեն և չկռվեն։ Continue reading