Նուկիմ քաղաքի խելոքները

Ստեղծագործական աշխատանք

Իսկ հետո ի՞նչ եղավ․․․

Ճանապարհին նորից ցուրտ էր, բայց պարզվում է, որ անիմաստ էին ուրախ ու զվարթ, որովհետև թագավորի ասածով չեղավ։ Հաջորդ օրը նրանք պայմանավորվեցին, որ պետք է գնան ու բողոքեն թագավորին։ Որոշեցին տանել քաղաքի ամենաթույլին՝ Սարգիսին: Երբ Սարգիսը հասավ դղյակ, թագավորը հարցրեց նրան․

— Քեզ ո՞վ է ուղարկել այստեղ։

— Նուկիմ քաղաքի խելոքները։

Թագավորը, լսելով տղայի պատասխանը, ծաղրեց նրան։

— Նայեք ի՜նչ ուժեղ տղայի են ուղարկել։

Հենց այդ պահին դղյակը փլվեց, և ողջ մնացին բոլորը, բայց տղան չկար։ Երբ թագավորը ուզում էր նորից ծաղրեր տղային, տղան բակից վերցրեց թագավորի գաղտնիքների գիրքը, իսկ թագավորը հրամայեց չբռնել նրան։ Սարգիսը բերեց տվեց Նուկիմ քաղաքի խելոքներին, և նրանք ասացին․

— Սա ի՞նչ է։

— Սա թագավորի գաղտնիքների գիրքն է։

Փորձի՛ր հեքիաթի համար նոր ավարտ հորինել։

Նրանք ուսումնասիրեցին գիրքը և գտան միջոց ցուրտը վերացնելու։ Այդպիսով մարդիկ ապրում էին ուրախ և երջանիկ։

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։ Խորհուրդի նստել-նիստ՝ խորհրդակցություն գումարել, գլուխ տալ-գլխի շարժումով ողջունել, գլխով բարև տալ
  2. Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։ Բնակիչները խելոք էին, մի փոքր՝ անգրագետ։
  3. Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:
  4. Բնութագրի՛ր թագավորին։ Թագավորը խելացի էր և հնարամիտ։
  5. Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։ Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը:
  6. Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Նուկիմ քաղաքը ցրտաշունչ էր, խանութներով լի և խիտ բնակեցված մարդկանցով։
  7. Խորհուրդ տուր նուկիմցիներին։ Սիրելի նուկիմցիներ ջան, ես ձեզ խորհուրդ կտամ, որ ձեր խնդիրները դուք լուծեք միասին, քանի որ թագավորը այդ կլիմայի հարցը միայնակ չի կարող լուծել։                   Սիրով՝ Նատալի Մնացականյան
  8. Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։ Այս հեքիաթը սովորեցնում է, որ, եթե դու ինչ-որ խնդիր ես ունենում և չես կարողանում լուծել, ապա կարող ես դիմել քո ընկերներից մեկին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով