Լեզվաբանական ամսագիր

1. Ո՞ր տառը բռնի աջ բառի ձեռքը, որ երկուսով դառնան անվախ:

Քաջ

2. Շատ համեղ միրգ եմ, հինգ տառ ունեմ ես, կդառնամ թռչուն՝ երկուսը հանես։

Սալոր- լոր

 

3. Ո՞ր բառի առաջին տառը հանելու դեպքում նոր բառ չի ստացվի։

Ե

4. Գրի՛ր այնպիսի բառեր, որոնք աջից էլ,  ձախից էլ բառ են, օրինակ-մարդ-դրամ

Շուն-նուշ, տղա-աղտ

5.Գրի՛ր ընդգծված բառերի հոմանիշը։

Աշունը ձորն է մտնում

Աշունը ձորն է մտնում
Ձորերի միջով:

Մաշված, քաշված մի աշուն,
Վիթխարի-մեծ, հսկա մի ձոր…

Ճերմակ նախշեր է քաշում
Ցուրտը մի թևից,
Նայում են ու հառաչում-տնքալ
Աշնան ետևից:

Քո ջրերը հստակված,
Սարերը քո չոր,
Քո ամպերը նստակյաց-հաստատաբնակ, մշտաբնակ,
Քարերը քոչվոր-խաշնարած, վաչկատուն …

Համո Սահյան

Ի՞նչն է դա:

1. Այն ի՞նչն է, որ համարվում է կեղտոտ, երբ սպիտակ է, և համարվում է մաքուր, երբ կանաչ է:

Գրատախտակ

2. Ո՞ր հարցին երբեք հնարավոր չէ պատասխանել «այո»:

Բացասական հարցերին։

3. Ինչպիսի՞ ափսեից հնարավոր չէ ոչինչ ուտել:

Դատարկ ափսեից։

4. Ի՞նչը չի մտնի նույնիսկ ամենամեծ կաթսայի մեջ:

Նրանից ավելի մեծ կաթսա։

5. Նստած է մի մարդ, բայց դու չես կարող նստել նրա տեղը, եթե նույնիսկ այդ մարդը վեր կենա և գնա: Որտե՞ղ է նստած այդ մարդը:

Իմ գիրկը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով